Հայաստանում ապրիլից կհայտարարվեն երկամսյա և եռամսյա վարժական հավաքներ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում ապրիլից կհայտարարվեն երկամսյա և եռամսյա վարժական հավաքներ

2022-03-10 16:17 , Политика, 986

Հայաստանում ապրիլից կհայտարարվեն երկամսյա և եռամսյա վարժական հավաքներ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 1400 քաղաքացի:

Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ նախատեսում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը: Որոշմամբ՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 724 քաղաքացի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը և ապրիլի 15-ից հունիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին նախագծեր։

Лента

Рекомендуем посмотреть