9 օր անց ադրբեջանական կողմը սկսել է Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգումը - RadioVan.fm

Онлайн

9 օր անց ադրբեջանական կողմը սկսել է Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգումը

2022-03-16 15:58 , Политика, 966

9 օր անց ադրբեջանական կողմը սկսել է Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգումը

Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր՝ մարտի 16-ին, սկսել է Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:

Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ, պայմանավորվածության համաձայն, գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի։

«Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ»,-ընդգծում են տեղեկատվական շտաբից՝ հորդորելով բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի չունենա:

«Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով»,-հավաստիացնում են շտաբից։

Հիշեցնենք՝ Արցախն արդեն 9 օր է զրկված է գազամատակարարումից․ մարտի 8-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ անցնող գիշեր վնասվել է Շուշի-Զառիֆլու հատվածի գազատարը, խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ են ընթանում։ Դրանք, սակայն, մինչ այս պահը անարդյունք էին։

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հայտարարել էին, որ ադրբեջանական կողմը հանցավոր դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ գազի խողովակի «վթարի» վայրին։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հակառակորդի այդ քայլը որակել է «ահաբեկչական արարք 100 000-ից ավելի մարդու նկատմամբ»

Օրեր առաջ Արցախից տեղահանվածներն այդ փաստի առիթով անցկացրած բողոքի ակցիային պահանջեցին ՀՀ կառավարությունից արձագանքել ադրբեջանական զավթիչների ահաբեկչական քայլերին։

ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատարի ենթադրյալ «խափանումը»։

Лента

Рекомендуем посмотреть