ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է մոտ 2 ամիս պաշտոնավարած փոխնախագահի՝ Նատալյա Ռոտենբերգի հետ համագործակցությունը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է մոտ 2 ամիս պաշտոնավարած փոխնախագահի՝ Նատալյա Ռոտենբերգի հետ համագործակցությունը

2022-03-29 15:29 , Спорт, 697

ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է մոտ 2 ամիս պաշտոնավարած փոխնախագահի՝ Նատալյա Ռոտենբերգի հետ համագործակցությունը

Նատալյա Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի (ՀՄՖ) փոխնախագահ․ ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը:

Այդ մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի հրապարակումից։ Ի հավելումն ընդգծվում է՝ Հայաստանի մարմնամարզության «ֆեդերացիան ապաքաղաքականացված կառույց է»։

Հիշեցնենք՝ վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացած նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ «Ալյանս» կուսակցության կանանց միության պատվավոր նախագահ Նատալյա Ռոտենբերգը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում նշանակվել էր այս տարվա փետրվարի սկզբին։ Նա հայտարարել էր, որ ունի «հաղթողի ծրագիր»։

Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Արզաքանցյանն ու կինը նոր՝ «Ուժը Հայրենյաց» կուսակցություն են հիմնում։

Лента

Рекомендуем посмотреть