Ադրբեջանական վերջին սադրանքների հետևանքով Երևան տեղափոխված 2 վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական վերջին սադրանքների հետևանքով Երևան տեղափոխված 2 վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ Արցախի ՄԻՊ

2022-03-31 18:53 , Общество, 710

Ադրբեջանական վերջին սադրանքների հետևանքով Երևան տեղափոխված 2 վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։

Այդ մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։

Պաշտպանի փոխանցմամբ՝ Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք՝ Արցախի արևելյան սահմանագոտում վերջին օրերին հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես՝ Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային 3 զինծառայող, 14 զինծառայող էլ վիրավորվել է:

Лента

Рекомендуем посмотреть