Ապարանից՝ Դրոյի շիրիմի մոտից մեկնարկել է դեպի Երևան ընդդիմադիրների երրորդ խմբի քայլերթը - RadioVan.fm

Онлайн

Ապարանից՝ Դրոյի շիրիմի մոտից մեկնարկել է դեպի Երևան ընդդիմադիրների երրորդ խմբի քայլերթը

2022-04-28 13:36 , Политика, 1136

Ապարանից՝ Դրոյի շիրիմի մոտից մեկնարկել է դեպի Երևան ընդդիմադիրների երրորդ խմբի քայլերթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Արցախի պահպանման, ազգային անվտանգության խնդրով Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության «Դիմադրության» շարժման երրորդ խումբը դեպի Երևան քայլարշավը սկսել է Ապարանից՝ զորահրամանատար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի շիրմի մոտից, որտեղ հոգեհանգստի կարգ է մատուցվել, ծաղիկներ են խոնարհվել։

«Թուրք-ադրբեջանական հրոսակները չեն թաքցնում իրենց նպատակները ոչնչացել Հայաստանը, հայ ազգը։ Հայաստանի իշխանությունները փոխանակբռունցքվելու, փոխանակ մեր ոխերիմ թշնամիներին հակահարված տալու, խոսում են հաշտության, խաղաղության մասին, խոսում են միակողմանի զիջումների մասին»,-ասել է երթին միացած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ երթը այդ սրբազան վայրից են սկսում՝ ցույց տալու համար, որ «տեր ենք մեր երկրին, տեր ենք մեր ազատագրության դատին և տեր ենք մեծ Դրոյի, Արամ Մանուկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի, Մովսես Սիլիկյանի, Ասկոլկա Աշոտի, Թաթուլ Կրպեյանի, Մոնթեի, Լիոնիդ Ազգալդյանի թողած ժառանգությանը, և մենք թույլ չենք տա, որ դրսի թշնամիները և նրանց ներսի համախոհները Հայաստանը, Արցախը տանեն կործանման»։

«Ուրեմն զարթնիր լաո դեպի առաջ, դեպի ազատ, անկախ, հզոր, միացյալ Հայաստան»,-կոչ է հնչեցրել ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանի փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, իրենց զինակիցները դեպի Երևան քայլարշավներ են սկսելու խորհրդանշական վայրերից և մայիսի 1-ին լինելու են մայրաքաղաքում՝ միանալու պլանավորված մեծ հանրահավաքին։ Ապրիլի 25-ին քայլերթը մեկնարկել է Տավուշի մարզի Իջևան համայնքից, ապրիլի 26-ին՝ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից։ Այսօր մեկ այլ խումբ քայլերթով դեպի Երևան է գալու Սարդարապատից։

Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։

Ինչպես երեկվա երթի ավարտին հայտարարել է Իշխան Սաղաթելյանը՝ մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ից, սկսվում է իրենց նախաձեռնած պայքարի նոր և վերջնական փուլը։

Лента

Рекомендуем посмотреть