Պահանջվել է Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 28 անշարժ գույք, 16 մեքենա, դրամական միջոցներ - RadioVan.fm

Онлайн

Պահանջվել է Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 28 անշարժ գույք, 16 մեքենա, դրամական միջոցներ

2022-07-27 15:51 , Право, 1069

Պահանջվել է Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 28 անշարժ գույք, 16 մեքենա, դրամական միջոցներ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 12-րդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ:

Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

  • Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույքեր, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում:
  • Իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 ՀՀ դրամ փոխառությունների պահանջի իրավունքը:
  • 19.236.606 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18.656.316 ՀՀ դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17.027.871 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

ՀՀ գլխավոր դատախազությունից ընդգծում են, որ առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

Հիշեցնենք՝ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախկին նախագահ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը մահացել է 64 տարեկանում՝ 2020 թվականի նոյեմբերին։

Նա մեղադրվում էր մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանը 2018-ին զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել:

Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման ֆոնին 2020-ի հունվարին, շուրջ մեկ ու կես տարվա կալանքից հետո, նա ազատ էր արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Лента

Рекомендуем посмотреть