ԵԱՀԿ առաքելության անդամները ՀՀ փոխարտգործնախարարին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները - RadioVan.fm

Онлайн

ԵԱՀԿ առաքելության անդամները ՀՀ փոխարտգործնախարարին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները

2022-10-27 14:42 , Политика, 613

ԵԱՀԿ առաքելության անդամները ՀՀ փոխարտգործնախարարին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները

Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ՝ ամփոփիչ քննարկումների նպատակով:

Արտգործնախարարությունից հայտնում են, որ, ողջունելով առաքելության անդամներին, նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել առաքելության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած բոլոր մարզերն այցելելու համար։

Առաքելության անդամները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները, տեղերում մարզային ղեկավարների և ՀՀ զինված ուժերի (ԶՈ) կորպուսների հրամանատարների հետ ունեցած հանդիպումները և հարձակման հետևանքով արձանագրված վնասները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ-ի՝ որպես համաեվրոպական անվտանգային կազմակերպության ներգրավումը հակամարտություների կանխարգելման և կարգավորման գործում:

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 21-ից մեկշաբաթյա այցով Հայաստանում է՝ պաշտոնական Երևանի հրավերով։ Խումբը, այցելելով հայ-ադրբեջանական սահմանին կից տարածքներ և խորհրդակցություններ անցկացնելով համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների հետ, նպատակ ունի գնահատել իրավիճակը սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում փորձաքննության հիման վրա։

Խումբն արդեն եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Ջերմուկում փաստագրել ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով քաղաքի կրած վնասները։

Лента

Рекомендуем посмотреть