ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ Գեղարքունիքի սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում․ մարզպետ - RadioVan.fm

Онлайн

ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ Գեղարքունիքի սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում․ մարզպետ

2022-11-09 16:35 , Политика, 27

ԵՄ դիտորդների ներկայության շնորհիվ Գեղարքունիքի սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում․ մարզպետ

Այս պահին Գեղարքունիքի մարզի հրետակոծությունից տուժած բնակավայերում աշխատանքներ են իրականացնում նաև Եվրոպական միության (ԵՄ) առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում․ մարզպետ Կարեն Սարգսյանն է ընդգծել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին հյուրընկալելիս։

Տիկին Լաուրան էլ հայտնել է, որ Կարմիր Խաչը նախատեսում է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հրետակոծությունից Վարդենիս համայնքի տուժած որոշ բնակավայրերի բնակիչների ցուցաբերել ֆինանսական աջակցություն և մեկ բնակավայրի որոշ տնտեսությունների հրետակոծության հետևանքով վնասված ջրատաքացուցիչները փոխարինել նորով։

Հիշեցնենք՝ Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։

Հանդիպման արդյունքներով ընդունված քառակողմ հայտարարությամբ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 17-ի որոշմամբ՝ եվրոպացի 40 դիտորդ սահմանի հայկական կողմում տեղակայվելու է առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Դիտորդների տեղակայման վայրերի հստակեցման համար ԵՄ տեխնիկական խումբը հոկտեմբերի 14-ին գործուղվել էր Հայաստան։

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի գրասենյակը հոկտեմբերի 26-ին հայտնել է, որ Եվրամիության դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ երկամսյա պարեկության։

Лента

Рекомендуем посмотреть