Էրդողանի հրահանգով արտերկրում կցուցադրվեն Արա Գյուլերի լուսանկարները - RadioVan.fm

Онлайн

Էրդողանի հրահանգով արտերկրում կցուցադրվեն Արա Գյուլերի լուսանկարները

2018-11-27 15:02 , Культура, Шоу бизнес, 1456

Էրդողանի հրահանգով արտերկրում կցուցադրվեն Արա Գյուլերի լուսանկարները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է արտերկրում կազմակերպել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ստեղծագործությունների ցուցադրություններ:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ ցուցադրություններ են կազմակերպվելու ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի հայտնի ցուցասրահներում: Նշվում է, որ այս պահին տեղի են ունենում կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ:

Հիշեցնենք՝ «Ստամբուլի աչք» անվամբ հայտնի 90-ամյա պոլսահայ լուսանկարիչը մահացել է սրտի անբավարարությունից, հոկտեմբերի 17-ին, Ստամբուլի հիվանդանոցներից մեկում:

Արա Գյուլերը, ով արժանացել է նաև «դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսին, կյանքի 68 տարին նվիրել է լուսանկարչությանը։ Նրա արխիվում կա ավելի քան 2 մլն լուսանկար։ Նա նկարել է համաշխարհային պատմության այնպիսի հայտնի դեմքերի, որպիսիք են՝ Ուինսթոն Չերչիլը, Առնոլդ Թոյնբին, Բերթրանդ Ռասելը, Պիկասոն, Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը։ Հանրահայտ լուսանկարիչը նկարել է նաև Էրդողանին, ով նրա մահվան առիթով անձամբ զանգահարել էր նրա հարազատներին ու իր ցավակցությունները հայտնել:

Ստամբուլի փողոցներից մեկը դեռ 2017-ին անվանակոչվել է Արա Գյուլերի անվամբ։

Վերջրերս Գյուլերի 90-ամյակի առթիվ Ստամբուլում բացվել է մեծանուն արվեստագետի թանգարանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть