«0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է»․ Սերյան Օհանյան - RadioVan.fm

Онлайн

«0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է»․ Սերյան Օհանյան

2019-02-15 14:32 , Право, 1508

«0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է»․ Սերյան Օհանյան

«0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ»,-այդ մասին հայտարարում է «Մարտի 1»-ի գործով անցնող պաշտպանության նախկին նախարար, 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։

Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ավելի քան 30 րոպե տևողությամբ տեսաուղերձում նա ընդգծում է՝ «0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է և նույնքան բնական գործընթացի շրջանակներում է, որքան 0037, 0036 կամ, ասենք, 0051 հրամանը։

Օհանյանն իր տեսաուղերձում ընթերցում է այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հրամանից մի հատված.

«Այն սկսվում էայսպես. «Սահմանադրական պարտականությունների կատարումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով հրամայում եմ...»։ Ինչպես տեսնում եք, հղումը պաշտպանության նախարարը կատարում է ՀՀ Սահմանադրությանը, որով պետք է զինված ուժերը իրականացնեն մեր երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Ակնհայտ է, որ նաև այդ հրամանով պետք է չեզոքություն ապահովեին Զինված ուժերը տվյալ ժամանակահատվածում ստեղծված քաղաքական իրավիճակում»,-հավելում է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը։

Նշենք՝ 2008 թվականին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած 0038 գաղտնի հրամանը մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի հիմքում դրվեց միայն նախորդ տարվա հուլիսին, երբ Հայաստանում տեղի ունենցած իշխանափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավարությունը ստանձնեց Սասուն Խաչատրյանը։

Նշյալ հրամանի մասին լրատվամիջոցներին տեղեկացվեց միայն ԱԱԾ տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսազրույցի համացանցային հրապարակումից հետո։

Սասուն Խաչատյանը հայտարարեց, որ 0038 հույժ գաղտի հրամանը մեղադրանքի ամուր հիմք է, միայն դա խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել մարտիմեկյան իրադարձություններում․ «Կոնկրետ ապացույցներ ունենք, որ բանակը կրակել է... բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть