Լկտի մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին. Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բաձրաձայնել է Ղազարյանին Բաքվում ազատազրկելու մասին - RadioVan.fm

Онлайн

Լկտի մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին. Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բաձրաձայնել է Ղազարյանին Բաքվում ազատազրկելու մասին

2019-04-08 20:22 , Политика, 1376

Լկտի մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին. Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բաձրաձայնել է Ղազարյանին Բաքվում ազատազրկելու մասին

Այսօր մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Զոհրաբյանը հայտարարել է, որ Կարենի հանդեպ տեղի ունեցածը ցինիկ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելով։

Պատգամավորի գրասենյակի փոխանցմամբ՝ Զոհրաբյանն իր ելույթում ասել է․

«Հարգելի գործընկերներ,

Եվրոպայի Խորհրդի անդամ, «խիստ դեմոկրատական» Ադրբեջանի դատարանըարագացված ընթացակարգով փետրվարի 27-ին 20 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, ովհունիս ամսինԱդրբեջանին սահմանակից հայկականԲերդավան գյուղից, ըստ ամենայնի տեղանքում մոլորվելով,պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում։ Երիտասարդը Ադրբեջանի կողմից անմիջապես որակվեցորպես հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ և միանգամից մեղադրվեց Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

Հարգելի գործընկերներ, այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական պրոպագանդան՝ լկտի սուտ է. Կարեն Ղազարյանը բանակում չի ծառայել և չէր կարող ծառայել, որովհետև ուներ առողջական, այդ թվում՝ հոգական առողջության հետ կապվածխնդիրներ։ և գերեվարված երիտասարդին դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ ներկայացնելը Ադրբեջանի հերթական ցինիզմն է։ Ակնհայտ է մեկ բան՝ Կարեն Ղազարյանի հանդեպ իրականացված դատավճիռը պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելու հանգամանքով։ Այն, ինչ շարունակում է անել ԵԽ անդամ Ադրբեջանը՝ միջազգային բազմաթիվ կոնվենցիաների և հումանիտար պարտավորությունների խայտառակ խախտում է։ Տեղի ունեցածը ես համարում եմ լկտի մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին, միջազգային իրավապաշտպան կառույցներին, մեր Վեհաժողովին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր Խաչին և կոչ եմ անում բոլոր այդ կառույցներին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Որովհետև մենք տեսել ենք և գիտենք, թե ինչպես են գերիների հետ վարվում «դեմոկրատական» Ադրբեջանում։ Ես հիմա չեմ խոսի այնզարհուրելի կտտանքների մասին, ինչին ենթարկվել են հայ բազմաթիվ գերիներ, որպեսզի ևս մեկ անգամ չցավեցնեմ նրանց հարազատների չսպիացող վերքը։

Մինչդեռ, ընդամենը վերջերս, Արցախի իշխանության որոշումը՝ ազատ արձակել իր համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին, հերթական անգամ վկայում է, որ հայկական կողմը հավատարիմ է միջազգային հումանիտար իրավունքին և օրենքի գերակայությանը,ինչի վրա խորապես թքած ունի Ադրբեջանը։

Հայաստանը գործադրելու է բոլորհնարավոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանության համար և որպես պատգամավոր ու քաղաքացի, ես նույնը ակնկալումեմ մեր կառույցից և իրավապաշտպան մյուս կառույցներից»։

Հիշեցնենք՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող, առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ գտնվող Կարեն Ղազարյանը, որը 2018թ. հուլիսին անհայտ պայմաններում հայտնվել էր Ադրբեջանում, ներկայացվել է որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ՝ Բաքվի դատարանի փետրվարյան վճռով դատապարտվելով 20 տարվա ազատազրկման։

Դատավճռից հետո ՀՀ գերիների և պատանդների հարցերով հանձնաժողովը հանդես եկավ միջազգային կառույցներին ուղղված հայտարարությամբ՝ Կարեն Ղազարյանի հարցով ակնկալելով միջազգային հանրության պաշտպանությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ևս արձագանքել է կատարվածին՝ դատապարտելով ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար պարտավորությունների ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը։

Օրեր առաջ էլ՝ ապրիլի 3-ին, Գարեգին Բ կաթողիկոսը խնդրել է Համայն Ռուսիո պատրիարքին միջնորդել «Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` միջազգային պարտավորությունների պահպանումով երիտասարդին վերադարձնելու իր ընտանիք»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть