Կոչ միջազգային կառույցներին՝ չդնել հավասարության նշան և հստակ գնահատական տալ ագրեսոր Ադրբեջանի և Թուրքիայի քայլերին - RadioVan.fm

Онлайн

Կոչ միջազգային կառույցներին՝ չդնել հավասարության նշան և հստակ գնահատական տալ ագրեսոր Ադրբեջանի և Թուրքիայի քայլերին  

2020-09-29 16:57 , Политика, 1105

Կոչ միջազգային կառույցներին՝ չդնել հավասարության նշան և  հստակ գնահատական տալ ագրեսոր Ադրբեջանի և Թուրքիայի քայլերին

«Միջազգային հանրություն, այլևս հավասարության նշան չդնե՛ք Արցախի և Ադրբեջանի միջև», «Ադրբեջան ագրեսոր», «Stop Aliev», «Ազատ, անկախ Արցախ»․ այս վանկարկումներով այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության (ՀՅԴ) Հայաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ պահանջատիրական երթ իրականացրին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։

«Միջազգային հանրությունը լուռ է և չի տվել իրադարձությունների անկողմնակալ գնահատական, իսկ ոչինչ չասող և հավասարության նշան դնող հայտարարությունները տուրք են տալիս Ադրբեջանի լկտի և ահաբեկչական քայլերին»,-բարձրաձայնեց երթի մասնակիցներից մեկը։

«Ադրբեջանը և Թուրքիան, սանձազերծելով նոր պատերազմ, ևս մեկ անգամ եկան փաստելու, որ հայ ժողովուրդն իր անվտանգության միակ երաշխավորն է։ Մենք ունենք մեր անվտանգության երաշխավորը՝ հայկական բանակը»,-նշեց նա՝ ընդգծելով, որ դրսից որևէ օգնություն չեն ակնկալում, բայց ՄԱԿ-ը, որպես միջազգային անվտանգության համակարգի երաշխավոր, պարտավոր է գործուն քայլերով սանձել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական պահվածքը։

«Ավելին, ՄԱԿ-ն ունի կոնկրետ կանոնադրային պարտականություններ, որոնցով պետք է պահպանի միջազգային հումանիտար իրավունքը՝ այդ թվում նաև չճանաչված պետությունների բնակիչների համար»,-ՄԱԿ-ին ուղղված նամակի բովանդակությունը ներկայացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները հանձնեցին նամակ-պահանջը՝ նշելով, որ այդ բովանդակությամբ նամակներ են փոխանցելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայաստանյան գրասենյակներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով՝ ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ ձեռնարկելով առաջնագծի տարբեր հատվածներում։ Հակառակորդի կողմից հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը։

Այսօր էլ մարտերը շարունակվում են: Առավոտյան

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները։

Այսօր առավոտյան հակառակորդը ոչ միայն շարունակել է մարտերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, այլև կրակ է վարել ՀՀ զինված ուժերի Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական բնակիչ։

Արցախում հայկական ստորաբաժանումներն այսօր առանձին հատվածներում ձեռնարկել են պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ, խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ։

12:28-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ հայտնեց, որ ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների այսօրվա գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակառակորդի կողմից «ՏՕՍ», «Սմերչ» և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը, զգուշացվել է համարժեք սպառազինության օգտագործման մասին։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть