Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը և հարվածային անօդաչուի մնացորդները - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը և հարվածային անօդաչուի մնացորդները

2020-09-29 17:44 , Общество, 1029

Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը և հարվածային անօդաչուի մնացորդները

Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր 14:59-ին և 15:00-ին հրապարակած տեսանյութերով ներկայացրել է հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը հայկական զինուժի կողմից, ինչպես նաև Ադրբեջանի կիրառած հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մնացորդները։

https://www.youtube.com/watch?v=GNYy4uc0RCU&feature=emb_title

Այսօր ԱԹՍ խոցելու մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդի երկու ուղղաթիռի խոցման մասին էլ հայտնել էր ՀՀ ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ընդհանուր առմամբ, հայ մարտիկների այսօրվա գործողությունների արդյունքում, 12:28-ի տվյալներով հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Лента

Рекомендуем посмотреть