«Սոթքը արդեն Հայաստանն է, հասկանու՞մ եք: Կա՞ այս երկրում իշխանություն». ընդդիմադիր պատգամավորները՝ թշնամու կողմից Քարվաճառի դարպասները կոտրելու և առաջանալու մասին - RadioVan.fm

Онлайн

«Սոթքը արդեն Հայաստանն է, հասկանու՞մ եք: Կա՞ այս երկրում իշխանություն». ընդդիմադիր պատգամավորները՝ թշնամու կողմից Քարվաճառի դարպասները կոտրելու և առաջանալու մասին

2020-11-26 21:10 , Политика, 1335

«Սոթքը արդեն Հայաստանն է, հասկանու՞մ եք: Կա՞ այս երկրում իշխանություն». ընդդիմադիր պատգամավորները՝ թշնամու կողմից Քարվաճառի դարպասները կոտրելու և առաջանալու մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` կից գրելով.

«Քարվաճառի դարպասները ադրբեջանցիները դեն են նետել և առաջ շարժվել:

Այս պահին նրանք Սոթքի տարածքում են: Սոթքը արդեն Հայաստանն է, հասկանու՞մ եք:

Ու՞ր է պետությունը, ինչու՞ են այսպես անարգել կոտրում Հայաստանի դռները:

Կա՞ այս երկրում իշխանություն:

Նիկոլ Փաշինյան, անցնցում հեռացի՜ր, թույլ տուր փրկել պետությունից այն, ինչ դեռ հնարավոր է փրկել»:

Ազգային ժողովի ամբիոնից խնդրի մասին ահազանգել է նաև «Իմ քայլը» խմբակցությունից վերջին օրերին դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա Պաշտպանության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ ոստիկանությանը պահանջել է գործել, քաղաքացիներին ադրբեջանցի զինվորականների հետ մենակ չթողնել:

Ի դեպ, թշնամու կողմից Քարվաճառում տեղակայված դարպասը կոտրելու, մեր զինվորներին ծեծի ենթարկելու, Սոթքի ոսկու հանք հասնելու մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև լրագրող Դավիթ Ջալալյանը՝ հրապարակելով տեսանյութ և, միաժամանակ, նկատելով՝ «թշնամին փաստացի ներխուժել է ՀՀ տարածք եղբայրական խաղապահների ներկայության պայմաններում»:

Նշենք, չնայած վերոնշյալ հրապարակումներին, ՀՀ պաշտպանության նախարարությունը, վարչապետի մամուլի խոսնակը հերքել են ադրբեջանցի զինվորականների՝ Սոթքի ոսկու հանքավայր ներխուժելու և աշխատակիցներից տարածքը ազատել պահանջելու վերաբերյալ լուրերը:

Лента

Рекомендуем посмотреть